Սփյուռքը ոչ միայն զարմացած է, այլև վրդովված. Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյան

Sputnik
Սփյուռքի համար անընդունելի ու դատապարտելի է այն խոսույթը, որն այսօր առկա է Հայաստանում` Եկեղեցու նկտմամբ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ով այս օրերին Հայաստանում է։
«Սփյուռքը ոչ միայն զարմացած է, այլև վրդովված այս իրողություններից։ Ով էլ լինի այդ անձը, որ առաջարկում է Եկեղեցու բարեփոխումներ, նախ պետք է հասկանա, թե ինչ է բարեփոխումը, և ինչ է հեղափոխումը։ Դրանք հակադիր հասկացություններ են։ Մենք ինքներս ենք այդ բարեփախումները նախաձեռնում, և բազմաթիվ բարեփոխումների նախաձեռնողը հենց մեր Վեհափառ Հայրապետն է»,– ասել է Աբգար սրբազանը։
Խոսելով Մայր Աթոռ ուժայինների ներխուժան մասին` Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը նկատել է, որ արտերկրի հայությունը սարսափով է հետևել կատարվածին, և որ չի կարելի թույլ տալ, որ դա կրկնվի։