Շատ զարմանալի է, որ կաթողիկոսին կալանավորելու հարցն ընդհանրապես առաջացել է. Ռուբեն Վարդազարյան

Sputnik
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի հավատում, որ դատավորները հավաքվել են ու քննարկել Վեհափառին կալանավորելու կամ չկալանավորելու հարցը. Sputnik Արմենիային ասել է Վարդազարյանը։
«Նույնիսկ ամենավերջին սրիկան, որը հոգեբանորեն պատրաստ է Վեհափառին կալանավորել, ահ ու սարսափով սպասում է, երազում է, որ իրեն այդ գործը չմակագրվի»,– նշում է Վարդազարյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները։
Դրանց համաձայն` սրբազանների կալանքից հետո դատավորների մի խումբ հավաքվել է՝ քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում:
«Հրապարակ»–ը գրել էր, թե նրանցից մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի «բերեն», ի՞նչ են անելու: Նորանշանակ երիտասարդ դատավորները, իբր, արդարացել են` թե ստիպված են լինելու բավարարել իշխանությունների պահանջը։ Մինչդեռ փորձառու դատավորները ջահելներին պարսավել են, թե՝ Եկեղեցու վրա արշավը շարունակելով ու հոգևորականներին կալանավորելով` այդ մեղքից սերունդներով չեն մաքրվի։