ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, երկու խաղաղ բնակիչ է տուժել, այդ թվում՝ 14-ամյա մի դեռահաս։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նշվում է, որ տղային ոտքի կտրած վերքով մանկական հիվանդանոց են տեղափոխել։
Վիրավոր կինը ինքն է դիմել շտապօգնության ենթակայան, նախնական ախտորոշմամբ, նա բարոտրավմա ունի։
Բացի այդ, արձակած արկերի հետևանքով վնասվել են երկհարկանի բազմաբնակարանային շենքի, մասնավոր տան և կոմերցիոն օբյեկտի ապակիներն ու ճակատային հատվածը, վնասվել է նաև էլեկտրահաղորդման գիծը, բեկորներից նաև մեքենա է վնասվել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։