Պայթյուն զորավարժադաշտում, տուժածներ կան. ՀՀ ՊՆ

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է ընթանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՊՆ N զորավարժադաշտում պայթյուն է որոտացել, որի հետևանքով տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ»,– ասված է հաղորդագրությունում:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկություն։