ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են, բայց հարաբերությունների վերագործարկման ներուժ կա․ Պեսկով

Չնայած առկա իրավիճակին, Կրեմլը կարծում է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության վերականգնման զգալի ներուժ է պահպանվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ն շարունակում է հակառուսական պատժամիջոցների իրականացումը, որոնք Մոսկվան անօրինական և վնասակար է համարում ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան տնտեսության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հնարավոր հեռացումը ոչ բարեկամական պետությունների ցանկից։
«Այս պահին Միացյալ Նահանգները մի շարք սահմանափակումներ են իրականացնում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցներն անօրինական են, դրանք վնասում են ոչ միայն մեր, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին»,-ընդգծել է նա։
Չնայած առկա իրավիճակին, Կրեմլը կարծում է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության վերականգնման զգալի ներուժ է պահպանվում:
«Մենք կարծում ենք, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերագործարկման, տնտեսության, փոխադարձ ներդրումների, առևտրի ոլորտում բազմաթիվ նախագծերի գործարկման շատ լայն ներուժ կա։ Այդ նախագծերն իսկապես պահանջված են երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների կողմից և կարող են մեծ շահույթ բերել»,-հավելել է Պեսկովը։
Նա հավելել է` Ռուսաստանը բարձր է գնահատում Թրամփի` Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցային գործընթաց նախաձեռնելու ջանքերը, սակայն Ուկրաինային սպառազինություն մատակարարելը հակասում է խաղաղ կարգավորմանը նպաստելու փորձերին։ Եվրոպական երկրները շարունակում են նման մատակարարումները։
Հիշեցնենք` օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը հաղթահարում է պատժամիջոցները, և այդ համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պրոֆեսիոնալ էր անվանել: