Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանը ու ևս 2 աշխատակից։ Ավագյանին մեղադրում են հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ։ Նախաքննական մարմինը մի քանի ժամ թույլ չի տվել փաստաբաններին այցելել ձերբակալվածներին։ ՀԷՑ–ի աշխատակիցների փաստաբանը տեղեկացրել է, որ այդ մասին ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչից հետո այն հանդես է եկել հայտարարությամբ։ Բայց արագ արձագանքման խումբն այդպես էլ չի արձագանքել։