Ներքին արտադրողին պաշտպանելը երկրի տնտեսությունը զարգացնելու միակ տարբերակն է․ Նարեկ Կարապետյան

Sputnik
Նարեկ Կարապետյանը խուզարկությունից հետո տնից դուրս է եկել ոստիկանությունում երկար մնալու տրամադրվածությամբ և իր հետ գիրք էր վերցրել կարդալու համար։ Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ գիրք է, ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահը պատասխանել է, որ տնտեսագիտական գրականություն է` ասիական երկրների տնտեսության զարգացման մոդելի և ներքին արտադրողին պաշտպանելու մասին։ Կարապետյանի խոսքով` ներքին արտադրողին պաշտպանելը երկրի տնտեսությունը զարգացնելու միակ տարբերակն է։