Արտագնա և ներգնա զբոսաշրջության անկում ունենք. Վլադիմիր Գևորգյան

Sputnik
Հայաստանը ռուսաստանցիների համար շարունակում է մնալ սիրված ուղղություններից մեկը, թեև զբոսաշրջային հոսքն ըստ վիճակագրական տվյալների` ստաբիլ նվազում է։ 2022 թվականին Ռուսաստանից էին զբոսաշրջիկների մոտ 49%-ը, այժմ ընդամենը 37%։ Հիմնական պատճառները երեքն են` աշխարհաքաղաքական զարգացումները, գնաճն ու «Միր» վճարային քարտերի արգելափակման պատճառով ֆինանսական անհարմարությունները։ Զբոսաշրջային հոսքերի անկումն արձանագրում է նաև տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։