«Երևանում ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է, և եթե մենք որոշակի ուղղությամբ չսկսենք շարժվել, մասնավորապես, եթե մենք չսկսենք տալ առավելություն հանրային տրանսպորտին, դա չի կարող բերել մի իրավիճակի, որ մեր երթևեկությունը շարունակի մնալ անընդհատ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ երպեսզի երթևեկությունը շարունակի մնալ անընդհատ, պետք է արտոնություն տրվի հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին: