Սոթքի համայնքապետն ու ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավարը ձերբակալված չեն

Սևակ Խաչատրյանն ու Դավիթ Շահնազարյանը մեղադրյալի կարգավիճակ նույնպես չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն ու Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավարԴավիթ Շահնազարյանը ձերբակալված չեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտում քննվող գործի շրջանակներում։ Մեղադրյալի կարգավիճակ նույնպես Սևակ Խաչատրյանն ու Դավիթ Շահնազարյանը չունեն»,–ասաց Օհանջանյանը։
Այսօր` ավելի վաղ, Ազգային ճակատը հայտնել էր, որ Սևակ Խաչատրյանը և Դավիթ Շահնազարյանը ձերբակալվել են։ Այլ մանարամասներ չէին հայտնել։