ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Սպառազինության գաղտնի ցանկ է հրապարակվել, որը Կիևն ուզում է ստանալ Բեռլինից։ Այն հրապարակել է գերմանական Bild հրատարակությունը։
«Գաղտնի ցանկ է հայտնվել։ Այն պետք է ցույց տա ուկրաինացիների կոնկրետ կարիքները», – ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես փաստում են հոդվածի հեղինակները, աջակցության հայցը միլիարդավոր եվրոներ է կազմում։
Bild-ի փոխանցմամբ՝ ցանկը ներառում է ՀՕՊ համակարգեր, պաշտպանված տրանսպորտային միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։
Ինչպես նշում է Bild-ը, կոալիցիոն կառավարության ստեղծումից հետո Գերմանիայի իշխանությունները դադարեցրել են տվյալների հրապարակել Ուկրաինայի զինված ուժերին զենքի նոր մատակարարումների վերաբերյալ։
Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կորնելիուսը հայտարարել էր, որ Բեռլինը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու հարցի շուրջ՝ դրանք Ուկրաինային փոխանցելու համար։
Հուլիսի 1-ին ԶԼՄ–ներում հաղորդումներ էին հայտնվել, որ ԱՄՆ-ից Ուկրաինա զինամթերքի և սպառազինության մատակարարումը դադարեցվում է ամերիկյան պաշարների սպառման պատճառով։ Պաշարների մատակարարման փաստը հաստատել էր Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին։ NBC հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ նա նշել էր, որ դա պայմանավորված է Ամերիկայի շահերը առաջնային դասելու մտադրությամբ։
Մեկնաբանելով այս տեղեկատվությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ որքան քիչ զենք է մատակարարվում Ուկրաինայի զինված ուժերին, այնքան մոտ է հատուկ գործողության ավարտը։