Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերի 2 բնակավայրեր

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» և «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Բեսալովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Բեսալովկան վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Հաղորդվում է նաև, որ «Կենտրոն» զորամիավորման ստորաբաժանումներն իրենց հերթին վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Դաչնոյե բնակավայրը։
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Կրեմլի վրա անօդաչուի գրոհն արդարացնելու համար ԱԴԾ–ն ձերբակալել է Կերչի բնակչի. կադրեր
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։