ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանությունն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել է 91 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել և որսվել է 91 ուկրաինական անօդաչու թռչող սարք. 20-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 14-ը՝ Կուրսկի մարզի տարածքում, 9-ը՝ Լիպեցկի մարզի տարածքում, 8-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 8-ը՝ Մոսկվայի շրջանի տարածքում, 8-ը՝ Վորոնեժի մարզի տարածքում, 7-ը՝ Սև ծովի ջրային տարածքում, 3-ական ԱԹՍ՝ Նովգորոդի, Տվերի, Տամբովի, Լենինգրադի մարզերի տարածքներում, 2-ը՝ Օրյոլի շրջանի տարածքում և մեկական՝ Վլադիմիրի մարզի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։