ՌԴ–ն պատրաստ է իր հնարավորությունները տրամադրել Իրանում ուրանի աղքատացման համար. Լավրով

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի վարանի, եթե Իրանը ցանկություն հայտնի օգնություն ստանալ կողմերի դիրքորոշումների մերձեցման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Իրանին տրամադրել իր տեխնոլոգիական ծառայությունները՝ Թեհրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանը աղքատացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Ռիո դե Ժանեյրոյում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքները։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ ծրագիրը հաշվի էր առնում ուրանի աղքատացման հետ կապված ծառայություններ մատուցելու Ռուսաստանի հնարավորությունները, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում բավականաչափ ուրան է կուտակվել ատոմակայանի էներգետիկ նպատակների համար:
«Երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ այս համատեղ համապարփակ ծրագրից, Իրանը հարստացումը սահմանափակել պարտավորություն չուներ։ Մենք պարզապես հիշեցնում ենք, որ մենք նման տեխնոլոգիական հնարավորություններ ունենք և պատրաստ ենք դրանք տրամադրել՝ չափազանց հարստացված ուրանի ավելցուկը տանելով Ռուսաստան՝ վերամշակման, և էներգետիկորեն հարստացված ուրանը վերադարձնելով Իրանի Իսլամական Հանրապետություն՝ նրա միջուկային էներգետիկայի օբյեկտներին»,-նշել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է` Ռուսաստանը չի վարանի, եթե Իրանը ցանկություն հայտնի օգնություն ստանալ կողմերի դիրքորոշումների մերձեցման հարցում։
Իրանում հայտարարել են, որ ուրանի հարստացման համար արդեն նոր օբյեկտ է կառուցվել
Նա նաև հիշեցրել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի համար համաշխարհային հանրությունը շնորհակալություն էր հայտնում բոլոր մասնակիցներին և որը հետո չեղարկվեց, մշակվել է այդ թվում եվրոպացիների, ամերիկացիների, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ:
Իրանը կարող է վերականգնել ուրանի հարստացումը հաշված ամիսների ընթացքում. Գրոսի