Պուտինն աշխատանքից ազատել է ՌԴ տրանսպորտի նախարար Ստարովոյտին ու նրա փոխարեն ԺՊ նշանակել

Այս տարվա փետրվարին Անդրեյ Նիկիտինը ՌԴ տրանսպորտի փոխնախարար էր նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտին։ Մեկ այլ հրամանով տրանսպորտի նախարարի ԺՊ է նշանակվել Անդրեյ Նիկիտինը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Թրամփը խոստովանել է` Մոսկվան հաղթահարում է պատժամիջոցները, և ասել` Պուտինը պրոֆեսիոնալ է
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ հուլիսի 7-ից։
Անդրեյ Նիկիտինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ տրանսպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նա կօգտագործի իր բոլոր ուժերն ու հմտությունները՝ գերատեսչության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։
«Հուսով եմ, որ կներդնեք Ձեր բոլոր ուժերը, գիտելիքներն ու կարողությունները, կազմակերպչական հմտությունները, որպեսզի լուծեք այն խնդիրները` կարևորագույն խնդիրները, որոնք կան ոլորտում», – ասել է պետության ղեկավարը Նիկիտինի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Ռոման Ստարովոյտը ղեկավարում էր ՌԴ տրանսպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսից։
Անդրեյ Նիկիտինը տրանսպորտի փոխնախարար էր նշանակվել 2025 թվականի փետրվարին։