Մոսկվայում կալանավորվել է Ռոսգվարդիայի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Ստրիգունովը

Ստրիգունովի նկատմամբ հարուցված քրեական գործը կապված է կոռուպցիայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՌԴ ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, ՌԴ ազգային գվարդիայի զորքերի գլխավոր հրամանատար Վիկտոր Ստրիգունովը կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
«Իրավապահ մարմինների աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վիկտոր Ստրիգունովը մասնակցել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ստրիգունովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 285-րդ հոդվածի 3-րդ մասով, 290-րդ հոդվածի 6-րդ մասով, 290-րդ հոդվածի 6-րդ մասով և 290-րդ հոդվածի 6-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
Հետաքննության տվյալներով՝ 2014 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ՆԳՆ-ի և «Սու Ռեմստրոյտորգ» ՍՊԸ-ի միջև բազմամիլիոնանոց պետական պայմանագիր է կնքվել Կեմերովոյի մարզում ուսումնական կենտրոն կառուցելու համար։ Պայմանագրի կատարման վերահսկողությունը վերապահվել է Ստրիգունովին։ 2014-ին Ստրիգունովը, իմանալով, որ հատկացված հողամասի տարածքը չի համապատասխանում ուսումնական կենտրոնի կառուցման չափանիշներին, ենթականերին հրահանգել է կազմակերպել դրա շինարարությունը:
Ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախարարը, որին Պուտինն այսօր ազատել էր աշխատանքից
«Հանցագործության արդյունքում պայմանագրի պայմանները չեն կատարվել, ուսումնական կենտրոնը շահագործման չի հանձնվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս՝ ավելի քան 2 մլրդ ռուբլու չափով», – հայտնում է ՔԿ–ն։
Բացի այդ, 2012-2014 թվականներին Ստրիգունովը առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներից ավելի քան 66 միլիոն ռուբլի կաշառք է ստացել բազմամիլիոնանոց պետական պայմանագրերի կատարման համար հովանավորչություն իրականացնելու նպատակով։ Ստրիգունովը ձերբակալվել է Մոսկվա քաղաքում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: