Հայ շախմատիստուհիները հաղթանակով են սկսել Բաթումիում ընթացող Աշխարհի գավաթի առաջնությունը

«Աշխարհի գավաթ -2025»-ը անցկացվում է նոկաուտ համակարգով, 7 տուրով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներով են սկսել Բաթումիում ընթացող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունը:

Էլինա Դանիելյանը հաղթել Է Տաջիկստանից Նադեժդա Անտոնովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Ալժիրից Լինա Նասերին:

Աշխարհի գավաթԻ առաջնությունը մեկնարկել է հուլիսի 6-ին: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով, 7 տուրով:
Շախմատիստուհիները պետք է խաղան երկուական պարտիա։ Հավասարության դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում (ռապիդ և բլից):