ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից հանում է ՌԴ-ում արգելված «Հայաթ Թահրիր աշ-Շամ»* (ՀԹՇ) միջազգային ահաբեկչական կազմակերպությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։
«Գլխավոր դատախազի և ֆինանսների նախարարի հետ խորհրդակցելուց հետո ես կչեղարկեմ «Ան-Նուսրայի ճակատի», որը հայտնի է նաև որպես Հայաթ Թահրիր աշ-Շամը* (և այլ անվանումներով) որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը»,- ասված է Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել հուլիսի 1-ից Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը վերացնելու մասին:
*Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն: