Այսօրվա քրեական հետապնդումները գործարարի, հոգևորականների և պատգամավորների նկատմամբ խոսում են այն մասին, որ իշխանությունները, հավանաբար, պատրաստվում են ոչ հայանպաստ գործարքի․Հարությունյան

Sputnik
Գործարար Սամվել Կարապետյանին, Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներին կալանավորելուց զատ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռմխելիությունից զրկելու հարցը։
Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ սա աննախադեպ է, քանի որ միանգամից 3 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարց միայն մեկ գումարման Ազգային ժողովում երբևէ չի քննարկվել։
«Այսօրվա քրեական հետապնդումները գործարար Սամվել Կարապետյանի, Բագրատ արք․ Գալստանյանի, Միքայել արք․ Աջապահյանի և պատգամավորների նկատմամբ խոսում են այն մասին, որ իշխանությունները, հավանաբար, պատրաստվում են ոչ հայանպաստ գործարքի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։