ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը»,–գրում է կայքը։
Վթարված ավտոբուսը
© Photo : shamshyan.com
Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։
Նշված երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս։