ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում` Սառնաղբյուր-Մարալիկ ավտոճանապարհին. տուժել է 7 քաղաքացի, որից 3–ը`անչափահաս: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com -ը:
Նշվում է, որ պարեկները վթարի վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը քաղաքացիները փորձում էին քարշակի միջոցով հեռացնել դեպքի վայրից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի 27-ամյա Հռիփսիմե Օ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, բուժօգնության տեղափոխված անձանց ինքնությունը պարզվում է։