ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է մեքենայի. կա երկու զոհ

Մարզպետի խոսքով` հարձակման արդյունքում մեքենան ամբողջությամբ այրվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը դրոնի օգնությամբ Շեբեկինո-Բելգորոդ ավտոճանապարհի հատվածում թիրախային հարված են հասցրել մարդատար ավտոմեքենային: Նախնական տվյալներով` զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ալիքում։
Ուկրաինական ԱԹՍ–ի հետեևանքով այրված մարդատար ավտոմեքենան
«Նախնական տվյալներով` տղամարդը և ուղևորը, որոնց ինքնությունը պարզվում է, զոհվել են թշնամու հերթական հարձակման հետևանքով... ստացած վնասվածքներից նրանք տեղում մահացել են: Մեքենան ամբողջությամբ այրվել է»,-նշել է մարզի ղեկավարը։
Ուկրաինական ԱԹՍ–ի հետեևանքով այրված մարդատար ավտոմեքենան
Մարզպետը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին:
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Կրեմլի վրա անօդաչուի գրոհն արդարացնելու համար ԱԴԾ–ն ձերբակալել է Կերչի բնակչի. կադրեր
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։