ՌԴ առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ Շվեդիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ

Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունն ավելի վաղ կրկին հարձակման էր ենթարկվել, նրա տարածքի վրա դրոնից ներկ էին շպրտել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ ռուսական առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կկանչվի դեսպանը»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին:
Շվեդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ–ին
Ավելի վաղ Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը կրկին հարձակման էր ենթարկվել, նրա տարածքի վրա դրոնից ներկ էին շպրտել: Նման միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում արդեն ավելի քան մեկ տարի շարունակ։
ՌԴ դեսպանատունը տեղական իշխանություններից պահանջել է դեսպանատան և առևտրային ներկայացուցչության դեմ ԱԹՍ-ների հարձակումների լիարժեք հետաքննություն անցկացնել:
Անհայտ անձինք ռումբ են նետել Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ