ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 5-ին Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հյուրատներից մեկից առևանգել են օտարերկրա քաղաքացու: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն, որ հնարավոր է` օտարերկրա քաղաքացուն մինչ այդ սպանել են, ապա փորձել են տեղափոխել դին:
«Օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը նույնպես օտարերկրացի է»,- նշված է կայքում:
Պարզվել է նաև, որ երկուսն էլ մի քանի օր բնակվել են նշված հյուրատանը։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով: