Խոր ցավով տեղեկացանք Տեխասի ավերիչ ջրհեղեղի մասին. ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել

Տեխասի ջրհեղեղն ավելի քան 50 մարդու կյանք է խլել, նրանց մեջ կան երեխաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Խոր ցավով տեղեկացանք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի մասին, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ–ի տարածած ցավակցական ուղերձում, որը հրապարակվել է X սոցցանցում։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։ Հուսով ենք, որ անհետ կորածները կգտնվեն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հուլիսի 5-ին ԱՄՆ–ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել վերջին 25 տարվա մեջ ամենամեծ ջրհեղեղը։ Տեղական Լլանո գետը դուրս է եկել ափերից։ Ջրի հոսքը վնասել է տներ, ու մեքենաներ։ Զոհերի թիվը գերազանցել է 50-ը, այդ թվում կա 15 երեխա։