Իլոն Մասկը նոր կուսակցություն է հիմնել

Գործարարի խոսքով՝ ամերիկացիներն ապրում են միակուսակցական համակարգում, ոչ թե ժողովրդավար երկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո հայտարարել է իր քաղաքական կուսակցության ձևավորման մասին, որը նա անվանել է The America Party («Ամերիկայի կուսակցություն»):

«Երկուսը մեկի հարաբերակցությամբ դուք նոր քաղաքական կուսակցություն եք ուզում, և դուք կստանաք այն․․․ Մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, ոչ թե ժողովրդավար երկրում։ Այսօր ձևավորվել է «Ամերիկա» կուսակցությունը` ազատությունը ձեզ վերադարձնելու համար»,-գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

Հունիսի վերջին Մասկը անհամաձայնություն էր հայտնել Թրամփի օրինագծին, որը կրճատում է դաշնային ծախսերը, բայց միաժամանակ լուրջ հարկային արտոնություններ է տալիս, և կրկին առաջարկել էր ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցություն ստեղծել՝ հայտարարելով, որ ներկայումս երկիրը միակուսակցական է: Թրամփը, ի պատասխան գործարարի քննադատությանը, հայտարարել էր, որ առանց սուբսիդիաների նա ստիպված կլինի «խանութը փակել ու վերադառնալ տուն՝ ՀԱՀ»:
«Կներեք, բայց էլ չեմ դիմանում». ի՞նչ սև կատու է անցել Թրամփի ու Մասկի միջև