Հրդեհ է բռնկվել Գյումրու կարի արտադրամասում

Հրդեհի հետագա տարածումը արտադրամասի մյուս հատվածներ և տանիք կանխվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքում գործող կարի արտադրամասում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին մարվել՝ 09:46-ին: 15 քմ հատվածում այրվել են գույք, կուտակած կտոր և ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 5 քմ»,- նշվում է հաղորդագրությունում:
Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը արտադրամասի մյուս հատվածներ և տանիք։
Երևանի Հաղթանակ թաղամասում անցած գիշեր տուն է այրվել. կան զոհեր