Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և հարձակվում են Ռուսաստանի տարածքի վրա տարբեր ձևերով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշեր Ռուսաստանի շրջանների վրա խոցել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահության միջոցները խոցել և ոչնչացրել են 120 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 30-ը խոցվել է Բրյանսկի, 29-ը՝ Կուրսկի, 18-ը՝ Օրյոլի, 17-ը՝ Բելգորոդի և 13-ը՝ Տուլայի մարզի վրա։
Բացի այդ, չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել էԿալուգայի մարզում, երեքը՝ Լենինգրադի, երկուական՝ Սմոլենսկի և Նովգորոդի, մեկը՝ Տվերի մարզում, մեկն էլ Ազովի ծովի ջրերի վրա։
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ՀՕՊ–ն այս գիշեր 39 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։