«Հայաստանի հաջողության մոդելի» մշակման համար ԲՏԱ նախարարությանը 65 մլն դրամ է տրամադրվել

Փաստաթուղթը բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետք է դառնա ճանապարհային քարտեզ՝ խթանելու նորարարությունները, մրցունակությունը և կայուն աճը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել է ավելի քան 65 մլն դրամ «Հայաստանի հաջողության մոդելի» ռազմավարական ծրագրի մշակման համար:
Ծրագրի կատարման պայմանագիրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կնքել է «Ամերիա» բանկի հետ:
Nividia ԱԲ կենտրոնը տարեկան կկարողանա 200–300 դոլարի արտահանում գեներացնել. ՀՀ ԲՏԱ նախարար
Ծրագրում նշվում է, որ այն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին կօգնի դիմակայել նոր մարտահրավերներին՝ հիմնվելով ազգային առաջնահերթությունների վրա:
«Փաստաթուղթը կծառայի որպես ճանապարհային քարտեզ՝ խթանելու նորարարությունը, մրցունակությունը և կայուն աճը», - ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ այս ռազմավարության մշակումը սկսվել էր դեռևս 2024 թվականին` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում։ Սակայն 2025 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցրել էր ծրագիրը։ Այժմ զարգացումը շարունակվում է բյուջետային միջոցներով։