«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց խելքի պատճառով». Սինանյանի հայրը` արցախցիների մասին

Լուսանկարում, որը հրապարակել է Արթուր Խաչատրյանը, իրար կողքի նստած են Արցախի ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն ու Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը՝ Նուրան Սինանյանը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հրապարակած լուսանկարին կից մեկնաբանություն է թողել` Բաքվի և Երևանի բանտերում գտնվող Դավիթ Իշխանյանին ու Դավիթ Գալստյանին անվանելով տխմար, նշելով, որ նրանք իրենց իսկ մեղքով են հայտնվել բանտում։
«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով, և կարևոր չէ, թե ում կողմից»,– գրել է Նուրան Սինանյանը Արթուր Խաչատրյանի հրապարակած լուսանկարի մեկնաբանություններում։
1 / 3

Նուրհան Սինանյանի մեկնաբանությունը

2 / 3

Արթուր Խաչատրյանի հրապարակումը

3 / 3

Նուրհան Սինանյանի անձնական էջը

Նշենք, որ լուսանկարում, որը հրապարակել է Արթուր Խաչատրյանը, իրար կողքի նստած են Արցախի ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն ու Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:
Հիշեցնենք` Դավիթ Իշխանյանը , որն Արցախի ԱԺ նախկին խոսնակն էր, այժմ դատվում է Բաքվում, իսկ Դավիթ Գալստյանը` Արցախի ԱԺ պատգամավոր, հունիսի 25–ին 2 ամսով կալանավորվել է Երևանում` «Իշխանությունը բռնազավթելու» գործով։
Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում