Վահագն Չախալյանը կալանավորվեց 2 ամսով

Վահագն Չախալյանը. Արխիվային լուսանկար
Չախալյանը մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա որդին՝ Ռուբեն Չախալյանը։ Նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ: Չախալյանի կալանքի որոշումը կայացրել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:
Հուլիսի 4-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է։
««Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վահագն Չախալյանի նկատմամբ»,–հայտնել էին ՔԿ-ից։
Նույն օրը ՔԿ-ն դատարան միջնորդություն էր ներկայացրել Չախալյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։