Թուրքիայում ձերբակալել են երեք խոշոր քաղաքների վարչակազմերի ղեկավարներին

Կալանք
Իրավապահների գործողությունները հաջորդել են նախ Իզմիրում, ապա Մանավգաթում սկսված հետաքննությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Թուրքիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետներին, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Շաբաթ օրը կալանքի տակ են վերցվել Զեյդան Կարալարը (Ադանա), Մուհիթին Բոջեկը (Անթալիա) և Աբդուրահման Թուտդերը (Ադըյաման)։ Միջոցները ձեռնարկվել են Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) կողմից ղեկավարվող վարչակազմերում խարդախության փաստերի հետաքննության շրջանակներում», - տեղեկացնում է գործակալությունը։
Այս ձերբակալություններից հետո կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը գործադիր կոմիտեի արտակարգ նիստ է հրավիրել։ ՀԺԿ փոխնախագահ Բուրհանեթին Բուլութը X սոցիալական ցանցում գրել է. «Նրանք, ովքեր դատական համակարգն օգտագործում են որպես զենք քաղաքական վրեժխնդրության համար, հոգ են տանում ոչ թե օրենքի, այլ սեփական իշխանության պաշտպանության մասին։ Մենք երբեք չենք ենթարկվի այս կեղտոտ համակարգին, որը հարվածում է ժողովրդի կամքին»։
Նախօրեին ձերբակալվել է նաև Իզմիրի (Թուրքիա) նախկին քաղաքապետ Թունչ Սոյերը (պաշտոնը զբաղեցրել է2019-2024 թթ․): Ստամբուլի շրջանների ձերբակալված և պաշտոնից հեռացված պրեֆեկտների՝ ՀԺԿ-ի անդամների թիվը հունիսի սկզբին հասել է ութի։ Դեռևս մարտին ձերբակալվել էին կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և նրա համախոհները, ինչից հետո մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել: