ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Այս մասին աա սա ասել է Դամասկոս կատարած այցի ժամանակ։ Սա բրիտանացի նախարարի առաջին այցն էր Սիրիա վերջին 14 տարվա ընթացքում։
«Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու ջանքերում», - նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով հուլիսի 1-ից չեղարկվում են Սիրիայի դեմ պատժամիջոցները։ ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանը պահպանում է հարաբերությունները Սիրիայի ներկայիս ղեկավարության հետ։