ՌԴ ՔԿ-ն պարզել է, թե ով է հրամայել խոցել ուկրաինացի գերիներին տեղափոխող Իլ-76-ը

Խոցված Իլ–76–ը. Արխիվային լուսանկար
Ինքնաթիռը խոցվել է Patriot ՀՕՊ ԶՀՀ-ի օգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. 2024-ին ուկրաինացի գերիներով Իլ-76-ը խոցելու հրամանը տվել է Ուկրաինայի ԶՈւ 138-րդ զենիթահրթիռային բրիգադի հրամանատար Նիկոլայ Ձյամանը։ Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից՝ Դոնեցկում գերատեսչության նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի անցկացրած խորհրդակցության արդյունքներով։

Նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է Patriot ՀՕՊ ԶՀՀ-ի օգնությամբ։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի հետ համատեղ հետաքննությունը պարզել է, որ նման համալիրները գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի 138-րդ զենիթահրթիռային բրիգադի սպառազինության մեջ։
«Օդանավին հարվածած զինծառայողները կատարել են բրիգադի հրամանատար Նիկոլայ Ձյամանի և Ուկրաինայի ԶՈւ վերադաս հրամանատարության անօրինական հրամանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ձյամանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կատարելու համար։
Քննչական կոմիտեն կշարունակի պարզել այդ հանցագործության մյուս հանցակիցներին, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին։
Հիշեցնենք, որ ռուսական Իլ-76-ը խոցվել էր ուկրաինացի զինվորականների կողմից Ռուսաստանի Բելգորոդի մարզում 2024-ի հունվարի 24-ին։ Ինքնաթիռում եղել են 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին փոխանակման համար, ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցորդներ։ Նրանք բոլորը մահացել էին։
Իլ-76–ը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով, փորձաքննությունն է պարզել․ Պուտին