Իսրայելը թաքցրել է Իրանի հարվածները իրենց հինգ ռազմական օբյեկտներին. Daily Telegraph

Թել Ավիվը իրանական հարվածների ժամանակ. Արխիվային լուսանկար
Իրանական աղբյուրը թերթին հայտնել է, որ Թեհրանը կարողացել է խոցել Իսրայելի ՀՕՊ համակարգը՝ օգտագործելով դրոններ և հրթիռներ։ Իսրայելական բանակը, սակայն, այդ հարվածների մասին տեղեկատվություն չի հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի հրապարակել տեղեկատվություն իրենց հինգ ռազմական օբյեկտների ուղղությամբ Իրանի հարվածների մասին, գրում է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով արբանյակային տվյալների վերլուծությունը:
Հրապարակման մեջ ասվում է, որ Թեհրանի վեց հրթիռները խոցել են Իսրայելի հյուսիսում, հարավում և կենտրոնում գտնվող հինգ օբյեկտ:
Հարձակման տակ են հայտնվել հետախուզական տվյալների հավաքման կենտրոնը, ինչպես նաև լոգիստիկ բազան։
ՑԱԽԱԼ-ը պարբերականին չի մեկնաբանել օբյեկտների վնասի մասին տվյալները։ «Կարող ենք միայն ասել, որ բոլոր համապատասխան ստորաբաժանումները պահպանել են ֆունկցիոնալությունը գործողության ամբողջ ընթացքում», - The Daily Telegraph -ին ասել է բանակի ներկայացուցիչը:

Ի դեպ, ռազմական օբյեկտներին հարվածների մասին ավելի վաղ գրել էին նաև իսրայելցի լրագրողները։ Այսպես, «13-րդ ալիքի» Ռավիվ Դրուքերը հայտարարել է բազմաթիվ հարվածների մասին, որոնց մասին մինչև հիմա չի հաղորդվում։