Հյուսիսային պողոտայից ոստիկանական մեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ոստիկանական ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Ոստիկանական մեքենան առևանգած անհայտ անձը փախուստի է դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայիցառևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ տեղեկությունների՝ առևանգողը Շենգավիթ վարչական շրջանում՝ այսպես կոչված, «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։ Դրանից հետո առևանգողը մեքենան թողել է ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։