Եվս մեկ ռեկորդային մեծ պրոտուբերանց է պոկվել արևից. գիտնականներ

Արեգակնային պրոտուբերանց
Գիտնականները հիշեցրել են, որ նմանատիպ իրադարձություն տեղի է ունեցել մի քանի օր առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Արևը արձակել է ևս մեկ ռեկորդային մեծության պրոտուբերանց (հրավիժակ)՝ արդեն վեցերորդը վերջին շաբաթվա ընթացքում։ Այն, ինչպես և նախորդները, վտանգ չի ներկայացնում Երկրի համար, հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Արեգակը շարունակում է ռեկորդներ սահմանել տիեզերք արձակվող պրոտուբերանցների չափի համար։ Նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է այսօր առավոտյան արևի աջ եզրին, գրավում է երևակայությունը ոչ պակաս, քան բոլոր նախորդները», - ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում։
Նշվում է, որ գիտնականներին հաջողվել է նկարահանել ավելի քան մեկ միլիոն կիլոմետր չափի նոր հսկա պլազմային կառույց: Աստղն այն նետել է արեգակնային համակարգի հյուսիսային բևեռի ուղղությամբ Երևանի ժամանակով ժամը 10.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում:

Դրանից մոտ մեկ օր առաջ չափերով համեմատելի օբյեկտ է գրանցվել նաև Արեգակի հակառակ հարավային բևեռի մոտ։
Գիտնականները հիշեցրել են, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում աստղից անհետացել են վեց օբյեկտներ։ Միևնույն ժամանակ նրանք հստակեցրել են, որ այդ օբյեկտներից ոչ մեկը դեռ չի դիպել երկրին նույնիսկ եզրով:
Տեղի ունեցողին մնում է միայն պասիվ դիտարկել՝ մատները խաչած, և շարունակել ապավինել հաջողությանը։