Թեև ամռան երկրորդ ամսվա սկիզբն է, սակայն եղանակը չի պատրաստվում ամառային լինել։ Ավելի` հուլիսի առաջին տասնօրյակում շատ շոգ չի լինելու. Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Հունիսի 10-ից հետո արդեն կանխատեսում ենք, որ կունենանք հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսք, որը կբերի ջերմաստիճանի բարձրացման»,-մանրամասնել է Սուրենյանը։
Օդերևութաբանը չի բացառել, որ հուլիսի 2-րդ տասնօրյակում Հայաստանում դիտվեն ուժեղ շոգեր։