ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 500 մարդ է տուժել, երկուսը մահացել են: Այս մասին հայտնել առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն ։
«Այս պահի դրությամբ անտառային հրդեհներից տուժել է 538 մարդ։ Այս պահին բուժում ենք հրդեհից տուժած 3 պացիենտի, որոնցից մեկի վիճակը ծանր է: Մեր երկու քաղաքացիներ մահացել են»,- X սոցիալական ցանցում նախարարի հայտարարությունը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Հուլիսի 2-ին Անթալիայի Էրմենեկ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել: Դրան զուգահեռ անտառային հրդեհներն ընդգրկել են Իզմիր նահանգն ու մի շարք այլ բնակավայրեր։ Թուրքիայի երեք նահանգներում ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել անտառային լայնածավալ հրդեհների պատճառով: