Ի՞նչ դերերով է հիշվելու Հոլիվուդի գլխավոր «չարագործներից» մեկը

Իր երկարատև դերասանական կարիերայի ընթացքում Մեդսենը խաղացել է տասնյակ ֆիլմերում և սերիալներում։
Sputnik
Վաթսունյոթ տարեկան հասակում սրտի կանգից մահացել է դերասան Մայքլ Մեդսենը։ Նա հայտնի է ոչ միայն կրիմինալ դրամաներում և թրիլերներում իր դերերով․ Մեդսենը նաև բանաստեղծությունների յոթ հավաքածու է թողարկել և մի շարք վիդեոխաղեր է հնչյունավորել։
Իր երկարատև դերասանական կարիերայի ընթացքում Մեդսենը խաղացել է տասնյակ ֆիլմերում և սերիալներում՝ հաճախ մարմնավորելով հենց բացասական հերոսների, ինչի շնորհիվ հայտնի է դարձել որպես Հոլիվուդի գլխավոր «չարագործներից» մեկը։
1 / 10

Դերասան Մայքլ Մեդսենը Հոլիվուդի կինոմրցանակի հանձնման ժամանակ, 2015 թվական

2 / 10

Կադր «Դժոխային ուղևորություն» (2008) ֆիլմից

3 / 10

Կադր Քվենտին Տարանտինոյի «Կատաղած շները» (1991) ֆիլմից

4 / 10

Կադր «Վրեժ առանց սահմանների» (1998-1999) սերիալից

5 / 10

Կադր «Ազատեք Վիլլիին» (1993) ֆիլմից

6 / 10

Կադր «Նողկալի ութնյակը» (2015) ֆիլմից

7 / 10

«Դոնի Բրասկո» ֆիլմի նկարահանման հրապարակում, 1997 թվական։ Ջեմյս Ռուսսո, Ալ Պաչինո, Մայքլ Մեդսեն, Բրունո Քյորբի, Ջոնի Դեփ

8 / 10

Կադր Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլլին» (2003) ֆիլմից

9 / 10

Կադր «Մեղքերի քաղաքը» (2005) ֆիլմից

10 / 10

Ամերիկացի դերասան Մայքլ Մեդսենը, 2009 թվական