ՀՀ ՆԳՆ-ն և ՀԿԵ-ն կհամագործակցեն վթարային իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ

Ալեքսեյ Մելնիկովն ու Կամո Ցուցուլյանը հուշագիր են ստորագրել. Արխիվային լուսանկար
Փաստաթուղթը ստորագրել են փրկարար ծառայության տնօրենը և երկաթուղային ընկերության ղեկավարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Հայաստանի ՆԳՆ-ն և «Հարավկովկասյան երկաթուղին» համագործակցության հուշագիր են կնքել վտանգավոր բեռների երկաթուղային փոխադրումների հետ կապված վթարային իրավիճակների հետևանքների վերացման հարցում համագործակցության մասին, հայտնել են գերատեսչությունից:
Փաստաթուղթը ստորագրել են ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը: Վերջինս ընդգծել է, որ հայաստանյան գերատեսչության հետ փոխգործակցությունը ընկերության համար առաջնային ուղղություն է։
ՀԿԵ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ընկերությունն է: Հայաստանի երկաթուղիների կառավարումը կոնցեսիայի է հանձնվել 2008թ. փետրվարին: