ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երգիծաբան և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը աջակցություն է հայտնել Հայաստանում կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին։
Մարտիրոսյանի հայտարարությունը հրապարակել է նրա կինը՝ Ժաննա Լևինան, «Ինստագրամի»* սթորիզ բաժնում։
Մարտիրոսյանը նշել է, որ վերջին օրերին իրենից կարծիք են հարցնում Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Կարապետյանը մշտապես օգնել և աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ ինձ, բազմաթիվ հարցերում։ Ես իհարկե մտահոգված եմ ստեղծված իրավիճակով և հույս ունեմ, որ այն մոտ ապագայում դրական հանգուցալուծում կունենա։ Այսինքն՝ Կարապետյանը ազատ կարձակվի և կվերադառնա իր ընտանիքի մոտ», – նշել է նա։
Մարտիրոսյանը վստահ է, որ Կարապետյանը պատվով դուրս կգա ստեղծված դժվար իրավիճակից։ Նա գործարարին և նրա ընտանիքին ուժ և էներգիա է մաղթել։
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին՝ երկու ամիս ժամկետով ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ նա մեկ օր առաջ հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։
* պատկանում է Meta-ին, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական։