Երևանում մեկնարկել է ակցիա՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթըդեռչի սկսվել, քանի որ մարդիկ շարունակում են ժամանել հավաքատեղի։
Sputnik
Երևանում մեկնարկել է ակցիա՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի: Կարապետյանի աջակիցներն ու հասարակ քաղաքացիները հավաքվել են Դիանա Աբգարի (Seasones-ի) այգում, որտեղից երթով շարժվելու են դեպի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է գործարարը:
Կենտրոնում՝ Նարեկ Կարապետյանը
Ակցիայի մասնակիցները պարզել են Հայաստանի դրոշներ, «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառներ: Որոշ շապիկների վրա #Merdzevov հեշթեգ կա (մեր ձևով):
Ներկաների թվում են ձերբակալված գործարարի երեխաները, կինը, եղբորորդին և եղբայրը: