ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. ԵԱՏՄ երկրները կարող են անցնել ագրոարդյունաբերական համալիրում համատեղ ոլորտային նախագծերի իրականացմանը։ Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարվել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի հանդիպման ժամանակ։
«Ինտեգրման խորացման ճանապարհին լուրջ քայլ կարող է դառնալ անցումը համատեղ ոլորտային նախագծերի իրականացմանը՝ հենվելով ԵԱՏՄ երկրներում արդեն ստեղծված գիտական և տեխնոլոգիական պաշարների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, քննարկվել է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մշակման և իրականացման հարցը։
Լուտը հայտնել է ԵԱՏՄ երկրների հետազոտական կազմակերպությունների հետ համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման հարցում ՌԴ գյուղնախարարության ենթակայության բուհերի և գիտական հաստատությունների հետաքրքրվածության մասին։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում օրգանական արտադրանքի ճանաչման հարցեր: