Ձեր բերած փաստարկները հիմնավոր ու արժանահավատ չեն․ Արման Ղազարյանը՝ Աննա Վարդապետյանին

Sputnik
Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը փոխկապակցված է Սեյրան Օհանյանի միջնորդության հետ։ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու դատախազի միջնորդության ժամամանակ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են դահլիճ։
Ըստ գլխավոր դատախազի` Արծվիկ Մինասյանը` զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկի խորհրդի նախագահի տեղակալը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` բարձրաստիճան պաշտոնատար անձի կատարած արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացրել է։
Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը Աննա Վարդապետյանին ուղղված հարցում հիշեցրել է, որ Ազգային պարկի տնօրենն ու Դրախտիկի նախկին ղեկավարներն արդեն պատիժ են կրել իրենց պարտականություններում թերանալու` ինքնակամ շինությունը չքանդելու, չզեկուցելու համար։