Թուրքական տնտեսական շահերին ստորադասվելու դեպքում Հայաստանից ոչինչ չի մնա. Վազգեն Պետրոսյան

Sputnik
Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, թուրքագետ Վազգեն Պետրոսյանը հիշեցրել է, որ տնտեսական համագործակցությունը զարգանում է հավասարը հավասարի պայմաններում։ Նրա համոզմամբ` մինչև Թուրքիան չփոխի քաղաքականությունը ` հայ-թուրքական տնտեսական համագործակցության մասին խոսելն անհնար է։ Եթե մենք ստորադասվենք թուրքական տնտեսական շահերին, Հայաստանից ոչինչ չի մնա, - ասել է Վազգեն Պետրոսյանը։