Միամտություն էր հավատալ, որ անավարտ պատերազմի վիճակում կարող ենք անմիջապես անցնել համագործակցության. Թաթուլ Մանասերյան

Sputnik
Երևանում կայացած «Հարավային Կովկաս. դիմակայությո՞ւն, թե՞ համագործակցություն» թեմայով քննարկմանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին Sputnik Արմենիան խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ գաղափարի շուրջ և ի՞նչ ոլորտներում կարող է ձևավորվել Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը։ Պրոֆեսոր Մանասերյանը նշել է, որ անշուշտ հակամարտությունների հետ ապագան կապել հնարավոր չէ, բայց նաև տարածաշրջանային համագործակցությունը կախված է ոչ միայն Հայաստանից։ Կա նաև 3-րդ սցենարը` մեկուսացումը հարևաններից, բայց այդպես վարվում են ազգային օրակարգ ունեցող երկրները, օրինակ` Իրանը և Իսրայելը։