Խոյ և Վաղարշապատ համայնքները կմիավորվեն։ Իշխանությունը որոշումը հիմնավորում է ավելի էֆեկտիվ կառավարում ապահովելու ցանկությամբ, մինչդեռ ընդդիմությունը վստահ է, որ Էջմիածնում սպասվող ընտրությունների ֆոնին համայքները միավորելու նպատակը քաղաքական է։ Իշխող կուսակցությունը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում տեսնել Արմավիրի մարզպետ, մինչև այդ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին։ Հաշվարկն այն է, որ չբավարարող ձայները Մեխակյանին կապահովի Խոյ համայնքը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ ևս` երկու համայնքների միավորումը քաղաքական ակտ է։