ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ծրագրում է հաջորդ շաբաթ Օսլոյում հանդիպել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրի։
«Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ծրագրում է հաջորդ շաբաթ Օսլոյում հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ միջուկային հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու համար»,-նշում է պորտալը:
Աղբյուրների խոսքով՝ հանդիպման հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Նշվում է նաև, որ Ուիտկոֆը և Արաղչին ուղիղ երկխոսություն են պահպանել Իրանի և Իսրայելի միջև լարվածության ժամանակ և դրա ավարտից ի վեր: Եթե հանդիպումը կայանա, դա առաջին անձնական շփումը կլինի Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո։