Ucom-ում վթար է, այն կվերացվի մոտ 10 ժամում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարերի այրման պատճառով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
Տեղեկությունը հայտնում են ընկերությունից։
«Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 10 ժամ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։